Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնանկ կարվի։ Փաշինյանը խիստ դժգոհ է Մուրադյանի գործունեությունից և դեկտեմբերի 7–ին չնայած շատ կարճ այցին Գյումրի Մուրադյանին փոխանցել է, որ նրան հեռացնելու որոշում ունի և առաջիկա օրերին sms «կստանա»։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացավ Շիրակի մարզպետի վրա, երբ պարզել էր, որ նույն մարզի դպրոցներից մեկում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյայի անունով դասասենյակ էին անվանակոչել, որի մասին տեղեկացված չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ ԳՇ պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ էլ ՏԿԵ նախարարը։
Փաշինյանի համբերության բաժակն էլ լցվեց երեկ, երբ պարզ դարձավ, որ անկուսակցական Սարիկ Մինասյանն ավելի շատ ձայներ է հավաքել Գյումրի քաղաքում, քան ՔՊ–ական մյուս թեկնածուները։ Կոնկրետ ՔՊ–ի ռեյտինգի խիստ անկումը Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Նիկոլ Փաշինյանը պայմանավորել է մարզպետի անգործությամբ և նրան հեռացնելու որոշում է կայացրել։
Ինչ վերաբերում է Շիրակի մարզպետի հավանական թեկնածուին, ապա շրջանառվող տեղեկությունների համաձայն այդ պաշտոնին կնշանակվի մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Irakanum.am