ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում:
Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Ինչ վերաբերում է պատճառներին, նա ասել է, որ դիմումի մեջ պատճառը չի նշվում:
Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի փրայմերիզին մասնակցում էր։