00:00:00

«Հին բիձեքի» վրա «բոչկա գլորող» Արսեն Թորոսյանին թվում է, թե խնդիրն իրեն չի հասնելու․ Վրթանեսյան

17:11, 11 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ՔՊ-ի շուրջ զարգացումների առնչությամբ գրել է․

«ՔՊ-ականներից շատերին կարող է թվալ, թե կուսակցությունում զուտ «միջթայֆայական ռազբորկաներ» են հիմա, և մի թայֆան պարտվելու է, մյուսը/ մյուսները շահեն։

Բայց եթե գիրք կարդային, կիմանային, որ ցանկացած «հեղափոխական առաջնորդ», երբ գալիս է իշխանության, ինչ-որ պահից սկսում է կուսակցության շարքերը «հին բոլշևիկներից» մաքրել։ Որովհետև իր հետ ճանապարհ անցածները չափից շատ բան գիտեն առաջնորդի մասին ու չափից շատ ամբիցիաներ ունեն։

Այսինքն, ցանկացած անձնակենտրոն հեղափոխական շարժում եթե հաղթում է, հաղթանակի հաջորդ իսկ օրվանից առաջնորդը սկսում է «հին զինակիցներից» ազատվելու գործընթացը։

Սրանք անձնակենտրոն բռնապետական ռեժիմների տրամաբանությունից բխող գործընթացներ են, որոնք անխուսափելի են։

Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ պայմանական ասած «հին բոլշևիկներին» հաջողվել է հաղթել այդ պայքարում։ Մինչև իրենք հասկանում են, թե ինչ է կատարվում, արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխելը։ Միակ բանը, որը կարող են անել, երկրից «թռնելն» է ու ռեժիմի հանցագործությունները հանրայնացնելը։

Ի դեպ, Արսեն Թորոսյանը, ով այսօր «հին բիձեքի» վրա բոչկա է գլորում, իրեն թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր