«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին», - թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ նրա՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։