«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: