00:00:00

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

13:21, 10 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 11-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։

 

Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

 

Քամին հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Դեկտեմբերի 11-13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր