00:00:00

Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք

12:57, 10 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Ըստ այդմ՝ Իրանի հետ սահմանակից նահանգ անօրինական կերպով ցանկացել են մուտք գործել ընդհանուր առմամբ 3․333 մարդ, որոնց մուտքը երկիր կանխվել է։

 

Քոչը նշել է նաև, որ երկրում անցկացվել են միջոցառումներ՝ հայտնաբերելու անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած և երկրում գտնվող միգրանտներին։

 

Արդյունքում հայտնաբերվել է 166 մարդ, որոնք ուղարկվել են համապատասխան կենտրոն՝ իրենց երկիր վերադարձվելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր