00:00:00

Արտառոց դեպք՝ Երևանում․ 21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անծանոթ տղամարդը փողոցում գրկել է և պատճառել ֆիզիկական ցավ

20:16, 09 դեկտեմբեր 2024 Հասարակություն

 

 

Նոյեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Վերոնիկա Դ․-ն և հայտնել, որ Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 2 հասցեի մոտ 40 րոպե առաջ անհայտ անձը իր հետևից եկել է, հարվածել, փորձել հափշտակել իրերը, սակայն չի հաջողվել և իրեն վիրավորել է, հայտնելով, որ առկա են տեսագրություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում Երևանի բնակիչ 21-ամյա Վերոնիկա Դ․-ն հայտնել է, որ ժամը 20։05-ի սահմաններում նշված հասցեում անհատ անձը իրեն է մոտեցել հետևի կողմից և գրկելով իրեն, ձեռքերով բռնել է կուրծքը, ապա ձեռքը տարել է դեպի սեռական օրգանները՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի փաստով քրեական ոստիկանութան Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր