00:00:00

Այս տարիների ընթացքում շուրջ 500 երեխա բուժվել է քաղցկեղից․ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ կյանքեր փրկող գործընկերոջ կողքին (տեսանյութ)

13:46, 09 դեկտեմբեր 2024 Հասարակություն

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` կյանքեր փրկող գործընկերոջ կողքին: «Ժպիտների քաղաքն» ամփոփում է հոբելյանական 10-րդ տարին․ մեկ հարկի տակ են կյանքեր փրկող բժիշկներն ու հիմնադրամի հետ երկար ճանապարհ անցած հիմնադրամները։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ու «Ժպիտների քաղաքի» համագործակցությունն արդյունավետ ընթացք է ունեցել։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը ոչ վաղ անցյալում էր՝ Արյունաբանական կենտրոնում երեխաների համար նոր պայմաններ են ստեղծվել՝ գունեղ ու զարգացնող խաղերով մանկական սենյակը դարձել փոքրիկների սիրելի անկյունը։ Գալա ընթրիքին «Ժպիտների քաղաքն» արժևորում է իր աջակիցներին, հիշատակում անուններ։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրյանը շնորհակալություն է հայտնել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, որը նաև երեկոն ներկայացնող հովանավորն է։

«Բարարներից ու ամենահավատարիմներից մեկը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնարդամն է, բարձր ենք գնահատում այդ մասնակցությունը»,-իր խոսքում նշել է Էսթեր Դեմիրյանը։

 

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ իր խոսքում նշել է, որ երկու հիմնադրամները լավագույն գործընկերներ են․

 

«Ես պետք է անկեղծորեն ասեմ, որ բացի նրանից, որ այս տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բավականին խոշոր նվիրատվություններ է կատարել այս հիմնադրամին, նախաձեռնությունները բազմաթիվ են եղել։ Փոքր ինչ հուզմունքով պետք է արձանագրեմ, որ այս տարիների ընթացքում, այն վիճակագրությունը, որը լավագույն է արձանագրում կատարված աշխատանքի արդյունավետությունը մեզ բոլորիս, ինչպես նաև պարոն Ծառուկյանին ստիպում է լինել հիմնադրամի կողքին։ Այս տարիների ընթացքում շուրջ 500 երեխա բուժվել է քաղցկեղից, նրանք առողջ են և գտնվում են իրենց ընտանիքների կողքին»,-ասել է Տոնոյանը։  

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր