00:00:00

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության

11:44, 09 դեկտեմբեր 2024 Աշխարհ

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հրադադար և խաղաղություն։
 
«Զելենսկին  ցանկանում է խաղաղություն հաստատել... Սա նոր բան է... Նա հրադադար է ուզում... Մենք մանրամասներ չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը», - ասել է Թրամփը, ով ավելի վաղ հանդիպել էր Զելենսկու հետ Փարիզում։
 
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինան «կցանկանային գործարք կնքել» և կոչ էր արել անհապաղ հրադադարի և բանակցությունների։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ծանոթացել է Թրամփի այս հայտարարությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղ բանակցությունների պայմանների մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն Ուկրաինան շարունակում է հրաժարվել երկխոսությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր