Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարարությունը (պետության ինքնանունը ներկայիս իշխանության օրոք - խմբ.) շնորհավորել է Սիրիայի ժողովրդին երկրում իշխանափոխության կապակցությամբ։
«Շնորհավորում ենք «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման ղեկավարությանը և Սիրիայի ժողովրդին վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հակամարտությանը և անկայունությանը նպաստող հիմնական գործոնների վերացմանը
Մենք հույս ենք հայտնում, որ հեղափոխության մնացած փուլերը արդյունավետորեն կավարտվեն՝ ստեղծելու խաղաղ, միասնական և կայուն կառավարման համակարգ»,- ասվում է Աֆղանստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։