00:00:00

Իրանցի դիվանագետները տարհանվել են Դամասկոսում երկրի դեսպանատան վրա հարձակումից առաջ

18:25, 08 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Դամասկոսում Թեհրանի դեսպանության իրանցի դիվանագետները տարհանվել են տարածքից նախքան անհայտ անձանց հարձակումը, գրում է Mehr-ը։

Բաղային Tehran Times-ին հայտնել է, որ Իրանի ողջ անձնակազմն ապահով է և լքել է դեսպանատունը նախքան հարձակումը:

Այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր