ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը X-ում աջակցել է Սիրիայում իշխանափոխությանը և հայտնել, որ պատրաստ է աշխատել երկրի և տարածաշրջանի բոլոր կառուցողական գործընկերների հետ։
«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը:
Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է: Ես կաշխատեմ բոլոր կառուցողական գործընկերների հետ Սիրիայում և տարածաշրջանում»,- գրել է Կալլասը։