Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում Աստվածամոր տաճարի վերաբացումից առաջ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայտնում է The New York Times-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը:
Իր հերթին Զելենսկին X-ում գրել է․ «Թրամփը վճռական է տրամադրված»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եռակողմ հանդիպում կազմակերպելու համար․
«Քննարկել ենք մարտի դաշտում տիրող իրավիճակը և Ուկրաինայի համար արդար խաղաղության հարցը։ Մենք բոլորս ցանկանում ենք հնարավորինս արագ և արդար ավարտել այս պատերազմը։ Պայմանավորվել ենք հետագայում աշխատել։ Ուժի շնորհիվ խաղաղությունը հնարավոր է», - գրել է Զելենսկին։