ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին՝ գրոհայինների հարձակումները հետ մղելու գործում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխծանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռազմական առումով Ռուսաստանն աջակցում է սիրիական բանակին՝ օդատիեզերական ուժերի օգնությամբ, որոնք տեղակայված են Հմեյմիմ ավիաբազայում: Եվ մենք օգնում ենք սիրիական բանակին հետ մղել ահաբեկչական հարձակումները», - ասել է Լավրովը: