Թբիլիսիում երթ է անցկացվում դեպի Վրաստանի խորհրդարան։ Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին։
«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, ներքին գործերի նախարարության տվյալներով, քրեական հետախուզության շրջանակներում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 28 մարդ։
Նրանք բերման են ենթարկվել Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաների ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ մասնակցելու, դաժան գործողությունների հրապարակային կոչերի, պայթյուն նախապատրաստելու, իրավապահների վրա հարձակվելու և գույքը վնասելու համար։