Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողից գումար է վերցրել գերեզմանաքար կառուցելու համար, սակայն այդպես էլ չի կառուցել:
Շենգավիթի համայնքային ոստիկանները Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում են նրան և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Պարզվում է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո, նա ոչ միայն չի տեղադրվել շիրմաքարերը այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։