00:00:00

Թեհրանում մեկնարկել է գազ արտահանող երկրների նախարարների հանդիպումը

23:56, 06 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Թեհրանում մեկնարկել է գազ արտահանող երկրների նախարարների 26-րդ հանդիպումը, գրում է parstoday.ir-ը: 

Հղում անելով ԻՌՆԱ-ին «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպմանն, Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադն ասել է․ «Հանդիպմանը կքննարկվեն գազի առևտրին և արդյունահանման ավելացմանն առնչվող հարցեր»։

Նա նշել է, որ երկօրյա հանդիպմանը մասնակցելու են գազ արտահանող հիմնական երկրների էներգետիկայի նախարարները, ինչպես նաև ութ դիտորդ և մեկ հրավիրված անդամ Օմանից։

Իրանի նավթի նախարարի միջազգային գործերի և առևտրի փոխնախարար Սեյեդ Ալի Մոհամմադ Մուսավին, անդրադառնալով GECF-ի 26-րդ հանդիպմանն, ասել է․ «Նստին մասնակցող երկրներն ունեն համաշխարհային գազի պաշարների 70 տոկոսը, իրականացնում են արտադրության 40տոկոսը, խողովակաշարերով գազի արտահանման 47 տոկոսը և LNG-ի արտահանման 51 տոկոսը»։

Նրա խոսքով․ «Նիստի օրակարգը ծրագրի և բյուջեի հաստատումն է, գլխավոր քարտուղարի ընտրությունը, նախարարների ժողովի նախագահի և փոխնախագահի ընտրությունը, անդամավճարների հարցի քննարկումն ու նախագահի ընտրությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր