00:00:00

Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի եւ ոստիկանության վրա պայթուցիկներ են նետում

23:26, 06 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի և ոստիկանության վրա պայթուցիկներ են նետում, նրանցից մեկը պայթել Է ՌԻԱ Նովոստիի թղթակցի կողքին:

Ուրբաթ երեկոյան Ռուսթավելի պողոտայում մի քանի հազար ցուցարարներ են հավաքվել։ Նրանք վանկարկում են կարգախոսներ և լազերային լույսերով կուրացնում ոստիկաններին։ Ամենաակտիվները ոտքերով հարվածում են մետաղական պատնեշին, որով շրջապատված է խորհրդարանը, և ոստիկանության վրա քարեր ու պայթուցիկներ են նետում։

Մասնակից աղջիկներից մեկը չի կարողացել ճայթրուկը նետել ցանկապատի վրայով, եւ վերջինս ետ է ընկել լրագրողների, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի թղթակցի ոտքերի տակ: ԶԼՄ-ների աշխատակիցները հասցրել են թաքնվել շարասյան հետևում։

Ոստիկանությունը տեղի ունեցածին չի միջամտում և սադրանքներին չի արձագանքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր