Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր տուն, պետությունների ղեկավարները շարունակում են աշխատանքը տնային պայմաններում, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» տելեգրամյան ալիքը:
«Ուղիղ երեք ժամ ղեկավարներն աշխատել են Անկախության պալատում։ Աշխատանքները շարունակվում են տնային պայմաններում: Առաջինը (Լուկաշենկոն - խմբ.) «մեծ եղբորը» (Պուտինին - խմբ.) տուն է հրավիրել», - ասված է հաղորդագրության մեջ: