00:00:00

Այն, ինչ տեղի է ունենում մարտական ​​շփման գծում, էապես որոշելու է մեր երկրի կյանքը. Պուտին

22:43, 05 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Այն, ինչ տեղի կունենա ուկրաինական ուղղությամբ մարտական ​​շփման գծում, կորոշի Ռուսաստանի հետագա կյանքը։ Այս մասին Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորս հասկանում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում մարտական ​​շփման գծում, ռազմաճակատում, էապես որոշելու է մեր երկրի կյանքն առնվազն տարիների, գուցե և տասնամյակների կտրվածքով»:

Ըստ ՌԴ նախգահի՝ իրեն զարմացնում և միաժամանակ հիացնում է, որ ռուս մարտիկները հենց շփման գծում` մարտական ​​պայմաններում են ստեղծում և կիրառում անօդաչուներ։

«Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ այնպիսի միջավայր է ստեղծվել, որը նման խիզախ, հերոսական և միևնույն ժամանակ լավ պատրաստված մասնագետներ է գեներացնում»,-հավելել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր