00:00:00

Ամուսինները գնացին, կանայք՝ եկան. Անդրեասյանի ու Մինասյանի տիկնայք Աննա Հակոբյանի հետ աշխատանքային քննարկում են ունեցել

18:24, 05 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով» և ՔՊ–ականների ստորագրահավաքի հետևանքով պաշտոնանկ արված Արդարադատության նախկին նախարար Գրիգորի Մինասյանի և ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի կանայք աշխատանքային քննարկում են ունեցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Վերջինս ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել «աշխատանքային» քննարկում վերնագրով։ Տեսանյութում Աննա Հակոբյանի դիմաց նստած երկու կանայք Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյաների կանայք են։ Մտերիմ ընկերներ Կարեն Անդրեասյանն ու Գրիգորի Մինասյանի տիկնայք աշխատում են Մինասյանին պատկանող AM իրավաբանական ընկերությունում, ավելին ըստ մամուլի հրապարակումների Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը նույն կազմակերպության բաժնետեր է։

Տեսանյութից պարզ չի դառնում, թե ինչ ընդհանուր աշխատանք են իրականացնում Աննա Հակոբյան ու նախկին պաշտոնյաների կանայք։ Սակայն ուշագրավ է, որ այդ աշխատանքային քննարկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանց ամուսիններն այլևս հեռացված են իշխանությունից։ Ամուսինները գնացին, կանայք՝ եկան։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր