00:00:00

Թուրքիայում գործարան է պայթել․ կա 5 վիրավոր

12:10, 05 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մանիսա նահանգի Աքհիսար շրջանում գտնվող կաթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։

Նշվում է, որ  պայթել է արտադրամասում գտնվող գոլորշու կաթսան, սակայն դեռևս դրա  պատճառների մասին ոչ մի հստակ բան չի հրապարակվել։

Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 5 աշխատակից, որից 2-ի վիճակն այժմ գնահատվում է ծանր։ Նրանց տեղափոխվել են Իզմիրի քաղաքային հիվանդանոց։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր