00:00:00

Վերին Լարի անցակետը բաց է, բայց հերթերը չեն վերանում․ հազարից ավելի հայկական բեռնատար կա կանգնած

13:57, 04 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ հայկական բեռնատարների թիվը շարունակում է աճել, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց հերթերը չեն վերանում։

Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3780 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1065-ը հայկական են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր