Թրամփի առաջարկները «կբախվեն [Վլադիմիր] Զելենսկու դիմակայությանը, որը Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշել է որպես «հաղթանակի պլանի» կարեւոր կետ»։ ԵՄ երկրների ղեկավարությունում եւ ԱՄՆ Կոնգրեսում եւս խոչընդոտներ կստեղծեն Սպիտակ տան ղեկավարի համար, որպեսզի համաձայնությունը ՌԴ-ի հետ անհասանելի լինի եւ մարտական գործողությունները շարունակվեն։
Գործակալությունը ավելացրել է, որ արդյունքում Թրամփը կարող է ճնշման ավելի քիչ լծակներ ունենալ, քան ակնկալում է, որպեսզի «Կիեւին ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ», քանի որ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն պատրաստակամություն են հայտնել ավելացնել ռազմական օգնությունը, իսկ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը «շարունակում է զենք ուղարկել» ՌԴ-ի դեմ պայքարի համար։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն հայտնել էր, որ Կիեւը չի համաձայնի անվտանգության ոչ մի երաշխիքի, բացի ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցությունից։ Անունը չնշած ուկրաինացի պաշտոնյան The Wall Street Journal թերթին տեղեկացրել է, որ իշխանություններն Արեւմուտքից կպահանջեն 126 մլրդ դոլար 2025թ ռազմական կարիքների համար։