00:00:00

Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն․ «Հրապարակ»

09:45, 04 դեկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուների ցանկը։ Այդ անօրինական փրայմերիզին մասնակցողների թվում է նաեւ Սարիկ Մինասյանը, որն Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակով 2018-ին պատգամավոր է դարձել, այժմ սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն է: Որոշ տեղեկություններով՝ նրան առաջադրվել առաջարկել է իշխանությունը, քանի որ նա բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում:

Բայց Աննա Հակոբյանն էլ մեծ ցանկություն ունի իր ազգական Վահագն Մկրտչյանին կարգել քաղաքապետի ԺՊ` հետագայում ընտրվելու հեռանկարով։ Ի դեպ, որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում անցկացված հարցումների արդյունքում մինչ այս պահը իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերի եւ թեկնածուների ռեյտինգները հետեւյալ բաշխվածությունն ունեն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջին հորիզոնականում, երկրորդը կիսում են ՔՊ-ն եւ ԴՕԿ-ը, երրորդն Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունն» է, արմատական ընդդիմությունը դեռ հայտարարություն չի արել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

մասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր