00:00:00

ՔՊ-ն որոշեց` Աղազարյանին հեռացնում են կուսակցությունից. նրա հետ մեկ պատգամավոր էլ կհեռանա

22:03, 03 դեկտեմբեր 2024 Մամուլ

 

Irakanum am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հստակ որոշել է սեփական շարքերից հեռացնել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը չկատարած պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

Նրան նաեւ խմբակցությունից կհեռացնեն։

Նշենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը հայտարարել էր, որ չի բացառվում, որ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնեն։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «խնդրանքով» դիմել էր Հովիկ Աղազարյանին, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի, բայց Աղազարյանը մերժել էր։ Միաժամանակ մեր աղբյուրները հայտնում են, որ ճնշումները Աղազարյանի նկատմամբ շարունակվում են եւ չի բացառվում, որ բացի Աղազարյանից մեկ այլ պատգամավոր եւս «անկախանա», կամ մանդատը վայր դնի։ Այս պահին այդ պատգամավորի անունը չենք հրապարակի, սակայն նշենք, որ նա բավականին մտերիմ է Հովիկ Աղազարյանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր