00:00:00

Մարդու առաջին արհեստական սիրտը կարող է հայտնվել 2025 թվականին

21:21, 03 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Մարդու առաջին արհեստական սիրտը կհայտնվի 2025 թվականին, դա կօգնի մեղմել դոնորական օրգանների գլոբալ դեֆիցիտը, իսկ հետագայում կհանգեցնի մարդկային կյանքի երկարացմանը՝ անառողջ օրգանները փոխարինելով պատվերով պատրաստված օրգաններով, ասվում է Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումներում»:

Saxo Bank-ն ամեն տարի հրապարակում է հաջորդ տարվա «ցնցող կանխատեսումները»: Դրանք հիմնականում վերաբերում են մի շարք անհավանական և թերագնահատված իրադարձությունների, որոնք, սակայն, կարող են հզոր ազդեցություն ունենալ աշխարհում իրավիճակի վրա:

«2025 թվականին հետազոտողները աննախադեպ գիտական առաջընթաց կունենան և հաջողությամբ կտպագրեն լիովին ֆունկցիոնալ մարդու սիրտ՝ օգտագործելով առաջադեմ 3D կենսատպման տեխնոլոգիան», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կանխատեսում է բանկը:

Սիրտը կտեղադրվի մասնագիտացված կենսառեակտորի մեջ, որը ընդօրինակում է մարդու մարմնի ֆիզիոլոգիական պայմանները: Սիրտը «հասունանալուց» հետո այն կփոխպատվաստեն խոզին՝ փորձարկման համար։

Արհեստական սրտեր ստեղծելու նման տեխնոլոգիան, որը հարմարեցված է առանձին հիվանդների ԴՆԹ-ին, կմեղմի դոնորական օրգանների գլոբալ դեֆիցիտը, սպասում են փորձագետները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր