00:00:00

Կաթողիկոսը մտահոգությամբ է անդրադարձել Ադրբեջանի կողմից հնչող անթաքույց սպառնալիքներին ու պարտադրանքներին

16:22, 03 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Բոլզանո քաղաքի քաղաքապետ Ռենզո Կարամաչիին և Իտալիայի Եվրակ հետազոտական կենտրոնի գիտնականներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Եվրոպական համալսարանի ռեկտոր տիկին Հեղինե Բիշարյանի։

 

 

 

Հանդիպման սկզբում տիկին Բիշարյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց համալսարանի և Եվրակ հետազոտական կենտրոնի միջև ձևավորված սերտ գործակցության վերաբերյալ։

 

 

 

Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ ընդգծելով քրիստոնեության կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և հոգևոր, մշակութային ժառանգության կերտման գործում։

 

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գանհատանքը բերեց Եվրակ հետազոտական կենտրոնին և Եվրոպական համալսարանին՝ Հայաստանի կրթական ոլորտում ներդրվող ջանքերի համար։

 

 

 

Նորին Սրբությունը խոսեց նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա սերտ հարաբերությունների և գործակցության մասին։

 

 

 

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչող անթաքույց սպառնալիքներին ու պարտադրանքներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության և բարեկամ երկրների զորակցությունը մեր ժողովրդին։

 

 

 

Իր հերթին Բոլզանոյի քաղաքապետ Ռենզո Կարամաչին կիսվեց Հայաստանից ստացած իր տպավորություններով՝ նկատելով, որ հայոց սրբավայրերը հայ ժողովրդի զորավոր հավատքի վկայությունն են։ Այս կապակցությամբ քաղաքապետը վստահություն հայտնեց, որ հայորդիները զորեղ հավատքի շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր