00:00:00

Փոխքաղաքապետը սպառնաց գործադուլ հայտարարած վարորդներին․ ինչ է սպասվում նրանց

13:55, 03 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

Բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտի ոլորտում առկա էր և որոշակի առումով դեռ առկա է ստվերային շրջանառություն, որի դեմ պայքարը հայտարարել ենք, որ լինելու է անզիջում. հանրային տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 

Նա նշեց, որ նոյեմբերի մեկից, երբ հայտարարվեց, որ վարորդներին գումար չպետք է տալ, գումարի կտրուկ աճ գրանցվեց։

 

«Եթե մինչ նոյեմբերի 1-ի որոշումը հավաքագրվում էր աշխատանքային օրերին միջինում 30-31 մլն, հիմա հասել ենք 35 մլն նշաձողին, իսկ շաբաթ և կիրակի օրերին նախորդ 18-ի փոխարեն հավաքագրում ենք 23մլն, 13-ի փոխարեն՝ 18մլն։ Պետք է բաց ասել, որ այդ գումարի աճը պայմանավորված չի նրանով, որ ավելի շատ մարդիկ է նստում։ Ուղղակի այդ գումարն առաջ գնում էր տարբեր գրպաններ, այդ թվում՝ վարորդների, չեմ ասում՝ բոլորի, բարեխիղճ վարորդներ կան։ Ցավոք, ունենք վարորդներ, որոնք ստվերային շրջանառության անմիջական մաս են դարձել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր