00:00:00

Մարտահրավերներով լի ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն առավել, քան կարևոր է. Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ անդամ պետությունների ասամբլեայի նախագահին

12:23, 03 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ 

 

Զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ ներկայիս՝ մարտահրավերներով լի, ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը և հետևաբար նաև Դատարանի գործունեությանն առավել, քան կարևոր է։ 

 

Համապատասխանաբար, անդրադարձ է կատարվել ՄՔԴ հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին։

 

Արարատ Միրզոյանը և Պայվի Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների հնարավոր դերակատարմանը։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր