00:00:00

Միրզոյանը Նիդերլանդների զարգացման նախարարի հետ հանդիպմանը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկին»

10:37, 03 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դեկտեմբերի 2-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներին, ինչն արտացոլվել է նաև Նիդերլանդների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններն ուղենշող փաստաթղթում։ Ընդգծել է այս ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռայնետ Քլեվերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր