ՌԴ Նիժնի Նովգորոդում 5 ամսական կիսամերկ դստերը ձյան մեջ նետած տեղի բնակչուհուն տնային կալանքի են ենթարկել։ Այս մասին հայտնում է Ni MashTelegram ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Նիժնի Նովգորոդի բնակչուհին չորս երեխաների մայր է։ Վերջին երկվորյակներին նա լույս աշխարհ է բերել հունիսի վերջին։ Նոյեմբերի 30-ին նա կրտսեր դստերը նետել է ձյան մեջ, միացրել տեսախցիկը եւ սկսել է նրան վիրավորել։ Այժմ երեխան հիվանդանոցում է։ Կնոջ ավագ որդին 14 տարեկան է ։ Նա գտնվում է տատիկի մոտ։ Միջին դուստրը 10 տարեկան է: Նա կարող է հայտնվել գիշերօթիկ դպրոցում: Նախնական տեղեկություններով՝ կինն ատում է կրտսեր երեխաներին թմրամոլ հոր պատճառով։
Ni Mash-ի տեղեկություններով՝ հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ պարզապես ցանկացել է հայտնի դառնալ։ Քննիչները նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել սպանության փորձի հոդվածով։