00:00:00

Նիդերլանդները հավատարիմ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. դեսպանի գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

20:05, 02 դեկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

 

Ուրախ էի հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը:
 
«Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր երկրների միջև սերտ փոխգործակցության խորացման, այդ թվում՝ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
 
Նիդերլանդները հավատարիմ է մնում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ու երկրում օրենքի գերակայության հաստատմանը։
 
Կարևորել ենք Նիդերլանդների ու Հայաստանի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, որը նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր