00:00:00

Ակնկալում եմ մեր սերտ համագործակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման համար․ Փաշինյանը՝ Կոշտային

13:53, 02 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հայտնում Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պաշտոնավարման ընթացքում և ակնկալում մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա»,- գրել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր