00:00:00

Նիկոլ Փաշինյանի նկատողությունից հետո Այգեվանի մանկապարտեզը բացվեց

16:08, 02 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Այգեվանի մանկապարտեզի բացման արարողությունը։ 30 տարվա դադարից հետո նորակառույց մանկապարտեզն այսօրվանից կսկսի գործել։

 

Բացման միջոցառմանը ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը։

 

Մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 110 երեխա։

Մանկապարտեզն ունի ժամանակակից, գունավոր, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոստածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած ժամանակակից օդափոխության և ավտոնոմ էլեկտրական սնուցման համակարգերով:

Մանկապարտեզն ապահովված է ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։

 

Մոդուլային մանկապարտեզի պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Ծրագրի արժեքը՝ 839 մլն դրամ։ Շինարարությունը մեկնարկել էր 2022 թվականի աշնանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր