00:00:00

Ում հետ է խորհրդակցել Գեղամ Նազարյանը․ ինչ է խոսել ՔՊ–ականների հետ նկարված պատգամավորը Քոչարյանի հետ

13:19, 02 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է Գեղամ Նազարյանին ասել, որ մանդատը վայր չդնի։

 

«Ասաց՝ «դու իրավունք չունես քո այս կարգավիճակով մանդատը վայր դնելու»»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։

 

Լրագրողի դիտարկմանը՝ Քոչարյանը ժողովրդավա՞ր է դարձել՝ նա արձագանքեց. «Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել»։

 

Նազարյանի խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար չլիներ, Հայաստանը 1998-2008 թվականներին այդ կարգի տնտեսական աճ կարձանագրե՞ր։

 

«Ամենասովորական մարդիկ կկարողանայի՞ն խնդիրներ լուծել, այսքանը, մնացածը՝ հետո»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր