Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո։ Հայտնում են այդ երկրի ՆԳՆ-ից։
Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցներին անհնազանդության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով.
«Մանր խուլիգանության, ոստիկանությանը չենթարկվելու համար մայրաքաղաքում բողոքի ցույցերի երեք օրվա ընթացքում արդեն 200 մարդ է ձերբակալվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։