Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մոտ ժամանակներս կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ՝ այդ երկրների իշխանությունների հետ քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, նա կայցելի Սիրիա, այնուհետև՝ Թուրքիա:
Դամասկոս մեկնելուց առաջ նա հայտարարել է՝ Սիրիայի կառավարությանը կփոխանցեմ Իսլամական Հանրապետության ուղերձը․ «Մենք հաստատապես աջակցում ենք սիրիական բանակին և կառավարությանը»։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք գրոհել են Հալեպի և Իդլիբի Նահանգները: Խախտելով դեէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ Հալեպի և Իդլիբի նահանգներում խմբավորումները հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ բանակն արձագանքել է հարձակմանը, ինչի հետևանքով ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել: