Միացյալ Նահանգները կապ չունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ և հանդես է գալիս իրավիճակի ապաէսկալացման օգտին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սավեթը:
Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և վերջին 48 ժամվա ընթացքում կապեր է պահպանել տարածաշրջանի երկրների հետ:
«Վաշինգտոնը կշարունակի լիովին պաշտպանել ամերիկյան անձնակազմին եւ ԱՄՆ ռազմական դիրքերը, որպեսզի ԻՊ-ն այլեւս երբեք չկարողանա վերածնվել Սիրիայում»,- նշվում է հաղորդագրության մեջ"։