00:00:00

Ի՞նչ իրավիճակ է Հալեպում. տեղից հայ համայնքի ներկայացուցիչն է հաղորդում․ Azatutyun

11:07, 01 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Իսլամիստ զինյալների կողմից մեծ մասամբ գրավված Սիրիայի Հալեպում հազարավոր հայեր են բնակվում։ Տեղի բնակիչներից մեկը, հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ, բայց «Ազատության» հետ զրույցում Հալեպի հայ համայնքից որոշ մանրամասներ հայտնեց:

Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները գիշերը մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը տեղեկացրել է, որ իսլամական Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյաները գրեթե դիմադրության չեն հանդիպել քաղաք մտնելիս։

Միացյալ Նահանգները Հայաթ Թահրիր ալ-Շամն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։

Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների հարձակման ժամանակ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել։ Բանակի տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ կառավարական ուժերը ստիպված են եղել վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր