Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին։
ՊԱԾ-ից նաև հայտարարել են, որ իշխանության բռնի զավթման մեջ շահագրգռված են կոնկրետ քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունները: «Մարդկանց որոշակի խումբ Վրաստանի խորհրդարանի տարածքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ փորձում է սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակը կոնկրետ քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների կողմից ապակառուցողական եւ բռնի սցենարների զարգացումն է, որոնց գլխավոր նպատակը բռնի ճանապարհով իշխանության զավթումն է», - ասված է հայտարարության մեջ։