Ահաբեկիչների ներթափանցման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ՝ հավելելով, որ սիրիական բանակն ուժեղացրել է պաշտպանությունը Համայի նահանգի հյուսիսային սահմանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Զինված ահաբեկչական կազմակերպությունների էջերում և հարթակներում շրջանառվող հաղորդագրությունները Համա նահանգի հյուսիսում գտնվող քաղաքներ նրանց ներթափանցման մասին իրականությանը չեն համապատասխանում»:
Նշվում է, որ գերագույն հրամանատարությունն ընդգծել է, որ զինված ուժերը «ամրապնդել են պաշտպանության գիծը» և լիովին պատրաստ են «հետ մղելու ցանկացած հնարավոր հարձակում»։