00:00:00

ՀՀ ներկայիս ռեժիմը տոկոսով փող է վերցնում թե՛ դրսից, թե՛ ներսից՝ զգալի պարտքի տակ մտցնելով երկիրը

19:08, 30 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նաիրա Մարտիրոսյանը նրան հարցրել է.

«Օր չկա, որ այս իշխանություններին առնչվող մի նոր կոռուպցիոն սկանդալ չբացվի։ Նախկիններին պիտակավորում էին «թալանչի», բայց բոլորին տվել-անցել են։ Ի՞նչ կասեք այս հարցով»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Այն վնասը, որ այս ռեժիմը հասցնում է նաև Հայաստանի հարկատուներին, բոլոր նախորդ իշխանությունների համեմատ, աննախադեպ է։ Խոսքը ոչ միայն շռայլ ծախսերի, ճոխ շրջագայությունների, լյուքս մեքենաների և բյուջետային այլ ծախսերի մասին է։

Բերեմ ձեզ պետությանը պատճառած վնասի մեկ այլ, առաջին հայացքից չերևացող օրինակ։ Խոսքը Սնուփ Դոգի սկանդալային համերգի և դրա վրա ծախսած հսկայական գումարի մասին է։ Դնում եմ մի կողմ նման շոուն պետական միջոցների հաշվին կազմակերպելու զավեշտալի հանգամանքը։ Անդրադառնանք կոնկրետ վճարմանը՝ 2 000 000 000 դրամի կամ մոտ 6 000 000 դոլարին, որ ամբողջությամբ իրականացվել է դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, բայց ծառայությունն առ այսօր չի մատուցվել։

Այսինքն՝ հարկատուների հաշվին պետական բյուջեից 15 ամիս առաջ «նիսյա» վճարվել է հսկայական գումար։ Այն դեպքում, որ Հայաստանի ներկայիս ռեժիմը տոկոսով փող է վերցնում թե դրսից, թե ներսից՝ զգալի պարտքի տակ մտցնելով երկիրը։

Եկեք միասին հաշվենք, թե պետությանն ինչ վնաս է պատճառվել՝ գումարն ամբողջությամբ մուծելով, բայց «ապրանքը» դեռևս չստանալով։ Հայաստանը եվրոբոնդերի տեսքով տարեկան 3.9 %-ով պարտք է վերցրել արտաքին շուկայից։ Մեր բյուջեից Սնուփ Դոգին «հավայի» վճարված 6 միլիոն ԱՄՆ դոլարն այս 15 ամիսների (1.25 տարի) մեջ մեզ վրա լրացուցիչ նստել է՝ 6 000 000:100×3.9×1.25=292 500 ԱՄՆ դոլար կամ մոտ 114 մլն դրամ։ Այսինքն՝ այդ չափով լրացուցիչ վնաս է հասցվել ՀՀ պետական բյուջեին։ Ի դեպ, եվրոբոնդերի օրինակով պատճառված վնասի հաշվարկը դեռ ամենանվազագույնն է։ Հաշվենք նաև պետական պարտատոմսերի օրինակով, որոնց սպասարկման տարեկան նվազագույն տոկոսը դրամով մոտ 10 % է՝ 2 000 000 000:100x10x1.25=250 000 000 դրամ։ Ահա այսքան վնաս է արդեն պատճառվել պետությանը Սնուփ Դոգին ամբողջությամբ փոխանցված կանխավճարով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր