00:00:00

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ․ Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․ Փաստաբան

18:13, 30 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է․

 

«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։

 

Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։

 

Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր