00:00:00

Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն. Թուրքիայի մեջլիսի նախագահ

19:12, 26 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։ «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար  ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն», -ասել է Քահրամանը: Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը չի կատարում իր գործառույթները։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել այն հարցերով, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և տարաշրջանային խաղաղության համար։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր