00:00:00

Սևծովյան տնտեսական համաժողովը կկայանա Երևանում․ «Հրապարակ»

09:18, 30 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 64-րդ գլխավոր լիագումար նիստը, որի համար Հայաստան կժամանեն ՍԾՏՀ ԽՎ անդամ մեկ տասնյակից ավելի պետությունների պատվիրակություններ։ Անգամ Թուրքիայից է պատվիրակություն ժամանելու, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը մինչ այս պահը, ըստ որոշ լուրերի, դեռ իր մասնակցության վերաբերյալ հաստատում չի ներկայացրել, ինչը հերթական ապացույցն է, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝

ՀՀ իշխանությունների կողմից հորինված։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ մի հարաբերություն, ոչ էլ անգամ բանակցություններ չկան: ՍԾՏՀ ԽՎ նիստի գլխավոր միջոցառումները նախատեսում են անցկացնել «Դվին» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ամիսներ առաջ ստանձնել է այս կազմակերպությունում նախագահությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 30․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր