«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։ Նոյեմբերի 5-ին, երբ Գալյանը նշանակվեց Նախարար, մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնից ազատեց նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին. երեկ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը լքեց պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դա դեռ սկիզբն է: Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից ու շարքը շարունակական է լինելու՝ իջնելով ներքև»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 11․ 24 թ համարում։