00:00:00

ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»

08:12, 30 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է Նիկոլ Փաշինյանը եւ զեկույցով հանդես եկել` կադրային փոփոխությունների թեմայով։ Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՔՊ-ականները, տեսնելով դահլիճ մտնող Աղազարյանին, ուղղակի «կարկամել» են, հետո, շունչները պահած, սպասել Փաշինյանի ժամանելուն՝ մտածելով, որ «կինո է լինելու»։

Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի անօրինական «խնդրանքը» եւ վայր չի դնում մանդատը։ Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը եւ խոսքում ակնարկներ արել` նրան ուղղված, բայց ուղիղ  ոչինչ չի ասել: Աղազարյանը մինչեւ վերջ մնացել է նիստին, չնայած` ելույթ չի ունեցել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 30․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր