Ոստիկանությունը Թբիլիսիում քիչ առաջ հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Սա 24 ժամվա ընթացքում ոստիկանության կողմից երկրորդ նմանատիպ գործողությունն է։
Երկրորդ օրն է քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԵՄ ի հետ բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։
Ոստիկանության գիշերվա գործողություններից հետո,որի հետեւանքով կան տասնյակ վիրավորներ, բռնության եւ ծեծի ենթարկված քաղաքացիներ, լրագրողներ, մի շարք բուհեր դադարեցրել են ուսումնական գործընթացը։
Ցուցարարների մեծ մասը ուսանողներ են։ Այսօր երեկոյան ակցիայի մասնակիցների մի մասը պաշտպանիչ դիմակներով ու ակնոցներով էին։
Ի դեպ, ըստ մասնակիցների` գործողության ժամանակ ոստիկանների կողմից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել բարձրախոսով ցուցարարների հասցեին։